Հունական արմատներով ու կոպիտ հումորով Էդինբուրգի դուքսը՝ արքայազն Ֆիլիպը. armeniasputnik.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հունական արմատներով ու կոպիտ հումորով Էդինբուրգի դուքսը՝ արքայազն Ֆիլիպը. armeniasputnik.am

Ամուսնությունից քիչ առաջ նա հրաժարվել է հունական ուղղափառությունից՝ հօգուտ անգլիկանության, ինչպես նաև «Հունաստանի արքայազն» ու «Դանիայի արքայազն» տիտղոսներից։

Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը այսօր տեղեկացրել է, որ մահացել է արքայազն Ֆիլիպը՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը։ Հունիսի 10-ին նա կդառնար 100 տարեկան։

Ծնվել է Հունաստանում՝ Կորֆու կղզում։ Նրա հայրը Կոնստանտին արքայի կրտսեր եղբայր արքայազն Անդրեյն էր։

1922-ին Կոնստանտինը հրաժարվեց գահից։ Արքայազնի ընտանիքն արտաքսվեց Հունաստանից ու բնակություն հաստատեց Փարիզում։ Արքայազն Ֆիլիպը դպրոցական կրթություն ստացել է Գերմանիայում ու Շոտլանդիայում, ապա 1940-ին ավարտել է Դարտմունդի Թագավորական ռազմածովային քոլեջը։

Նա միչմանի աստիճանով ծառայել է ռազմածովային նավատորմում Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում, որն ավարտվելուց հետո ստացել է ավագ լեյտենանտի կոչում։

Քոլեջում սովորելու ժամանակ ծանոթացել է այնտեղ այցելած իր հեռավոր ազգականուհիների՝ Ելիզավետայի ու Մարգարետի հետ։ 1946-ին նա Գեորգի 6-ից խնդրեց Ելիզավետայի ձեռքը, ում հետ ամուսնացավ 1947-ի նոյեմբերին։

Ամուսնությունից քիչ առաջ նա հրաժարվել է հունական ուղղափառությունից՝ հօգուտ անգլիկանության, ինչպես նաև «Հունաստանի արքայազն» ու «Դանիայի արքայազն» տիտղոսներից։

Մեծ Բրիտանիայի արքան փոխարենը նրան շնորհեց Էդինբուրգի դուքս, Մերիոնետի կոմս ու Գրիվինչի բարոն տիտղոսները։

Արքայազն Ֆիլիպը հայտնի էր իր կոպիտ հումորով։ 1995-ին նա շոտլանդացի հրահանգիչին հարցրեց՝ ինչպե՞ս են կարողանում տեղացի վարորդներին ստիպել այնքան երկար չխմել, որ կարողանան քննություն հանձնել։ Մի ուսանողի էլ, ով ճանապարհորդել էր Պապուա-Նոր Գվինեայում, նա հարցրել էր, թե ինչպես է կարողացել խուսափել կերակուր դառնալուց։

Իսկ 2002-ին, երբ թագուհին հարցրեց ահաբեկչական գործողությունից աչքերը վնասած տղային, թե նա որքանով է կարողանում դեռ տեսնել, Ֆիլիպը միջամտել էր. «Դատելով փողկապի գույնից՝ շատ քիչ»։

2008-ին հերցոգը հրապարակավ հայտարարել էր, որ Մեծ Բրիտանիան զբոսաշրջիկների կարիքը չի զգում, քանի որ զբոսաշրջությունը համեմատելի է մարմնավաճառության հետ։

armeniasputnik.am