Ավելացնելու բան չունենք. Ավինյանի խոսնակը` Մուրադովի հայտարարության մասին, որ գերիների վերադարձի հարցում իշխանությունը մոլորեցրել է հանրությանը. tert.am
Advertisement 1000 x 90

Ավելացնելու բան չունենք. Ավինյանի խոսնակը` Մուրադովի հայտարարության մասին, որ գերիների վերադարձի հարցում իշխանությունը մոլորեցրել է հանրությանը. tert.am

Այս թեմայի վերաբերյալ մեր հայտարարություններին ավելացնելու ոչինչ չունենք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը՝ անդրադառնալով Արցախում ռուսական խաղաղապահ բրիգադի հրամանատար Ռուստամ Մուրադովի հայտարարությանը:

Նշենք, որ «Հրապարակի» թղթակիցը հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ էին Հայաստանի պաշտոնատար անձինք երեկ հայտարարում, որ գերիներ են վերադառնալու, բայց այդպես էլ չվերադարձան, ինչին ի պատասխան Ռուստամ Մուրադովն ասել էր. «Կեղծ պրովոկացիա էր: Նրանց հարցրեք, մոլորության մեջ են գցում բնակչությանը»։

Դիտարկմանը, որ կոնկրետ մեղադրանք է հնչեցվում, Տիգրան Ավինյանի խոսնակը կրկնեց, որ ավելացնելու ոչինչ չունեն:

Հիշեցնենք, որ երեկ գերիների վերադարձի մասին հայտնել էր Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, փոխվարչապետ Ավինյանի մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանը, իսկ այսօր այդ մասին խոսել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինս նշել է, որ Մուրադովը գնացել էր գերիներին ՀՀ ուղեկցելու։

«Դուք չնկատեցիք, որ գերիների վերադարձի հարցը տեղի ունեցավ անմիջապես ՀՀ վարչապետի ու ՌԴ նախագահի հանդիպումից հետո։ Դա քայլ էր, որտեղ հստակ երևաց, որ ՌԴ-ն իր մասնակցությունը փորձել է ներդնել այդ խնդրի լուծմանը։ Դրանով է պայմանավորված, որ Մուրադովը գնացել էր, որ գերիներին ուղեկցեր Հայաստանի Հանրապետություն»,- ասել էր նա։

tert.am



Նման նյութեր