Ուկրաինացի մոդելները, որոնց ձերբակալել էին Դուբայում հանրային վայրում մերկանալու համար, մեկուկես ամիս առաջ մասնակցել էին սկանդալային միջադեպի կազմակերպիչ համարվող Վիտալի Գրեչինի ծննդյան խնջույքին:
Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, ձերբակալվածներից մեկի՝ Յանա Գրաբոշչյուկի ընտանիքը հայտնել է, որ տեղյակ չի եղել Դուբայ մեկնելու նպատակի մասին: Նրանք վստահ էին, որ աղջիկը արձակուրդ է մեկնել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն 12 ուկրաինացի մոդելներ արտաքսվել են Արաբական Միացյալ Էմիրություններից: Նրանց նկատմամբ նաև տուգանք է սահմանվել: Վերջիններիս դեմ մեղադրանք էր առաջադրվել հանարային պատշաճ վարքի մասին օրենքը խախտելու համար:
Մոդելներին նկատել էին Դուբայի երկնաքերներից մեկի պատշգամբում մերկ զբոսնելիս: Բացի այդ, նրանք լուսանկարահանում են իրականացրել, այնուհետև լուսանկարները տարածել սոցցանցերում: