
Գնում ենք ՊՆ, որտեղից ասում են՝ գնացեք ԱԱԾ, ԱԱԾ-ն է զբաղվում գերիների հարցով։ Այսինքն՝ այսօր ԱԱԾ-ն է պատասխան տալի՞ս, կառավարությու՞նը, թե՞ ՊՆ-ն։ Մեզ պետք չէ Նաիրի Սարգսյանը կամ մեկ ուրիշը, մեզ պետք է հանդիպել պարոն Փաշինյանի հետ, կոնկրետ հասկանանք ինչ է կատարվել, ինչ փոփոխություն է եղել, ինչ նորություն կա մեր գերիներից։ Այս մասին քիչ առաջ կառավարության մոտ լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկը։ Հիշեցնենք՝ ծնողները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ։
«800-ից ավել երեխա ունենք։ Պահանջում ենք գոնե ասեն՝ ով է այնտեղ , ով չէ։ Ծնողները ոչ քուն ունեն, ոչ դադար, մղձավանջով են ապրում։ Վաղարշակ Հարությունյանը ի՞նչ, նա ինչ խոսա, նա բան չգիտի , որ խոսա։ Այվազյանին են հանձնարարել զբաղվել այս հարցով»,- ասաց նա։