Ադրբեջանը դեռևս պաշտոնական պատասխան չի ստացել այն հարցին, թե ինչպես են «Իսկանդեր-Մ» հրթիռները հայտնվել Հայաստանի մոտ։ Հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղորդում է Ինտրեֆաքս-Ադրբեջանը:
«Որտեղի՞ց է Հայաստանը ստացել այդ հրթիռները: Նրանք չպետք է ունենային դրանք: Մենք ուզում ենք պատասխան ստանալ՝ ինչպե՞ս է այդ մահաբեր զենքը հայտնվել Հայաստանի ձեռքում: Մինչ այժմ մենք չենք ստացել այս հարցի պատասխանը, բայց կստանանք», – ասել է Ալիևը՝ Բաքվի «Ռազմավարների զբոսայգու» բացման ժամանակ, որտեղ ցուցադրվում են նաև «Իսկանդեր-Մ» հրթիռի բեկորները, որոնք հայտնաբերվել էր Շուշիից: Ալիևը նաև հավելել է, որ դրանք ապացույցներ են, որոնք վկայում են Հայաստանի ռազմական հանցագործության մասին:
«Այս հրթիռներն օգտագործվել են ադրբեջանական զինուժի դեմ ՝ Հաաստանի օկուպացիայից Շուշիի ազատագրումից հետո: Մենք ունենք բավարար տվյալներ, բայց սպասում ենք պաշտոնական հայտարարության», – հավելել է Ալիևը։