Դավաճանին հոտնկայս ծափահարելով՝ դուք բարոյապես գոյություն չունեք այլևս. Վահե Սարգսյանի բաց նամակը՝ Շիրակ Թորոսյանին
Advertisement 1000 x 90

Դավաճանին հոտնկայս ծափահարելով՝ դուք բարոյապես գոյություն չունեք այլևս. Վահե Սարգսյանի բաց նամակը՝ Շիրակ Թորոսյանին

Պարո՛ն Թորոսյան

Այն, ինչ տեղի է ունեցել և ունենում է Հայաստանի Հանրապետությունում ու Արցախում, դուք լավ գիտեք: Լավ գիտեք նաև, թե այս մեծագույն ողբերգության հեղինակն ու ճարտարապետն ով է, և այդ մեկն ինչպիսի ուժգնությամբ է հանձնել Արցախը՝ հանուն Էրդողանի հետ իր համար բաղձալի բարեկամության, այդ մեկն ինչպիսի սպանդանոց է դարձրել Արցախը՝ հանուն Էրդողանի հետ նախագծված պլանի իրագործման, հանուն ազատագրված շրջանների ու Շուշիի դավադիր հանձնման, այդ մեկն ինչ հատկություններ ունի՝ այդքանից հետո մոլորեցնելու հասարակությանը, ամեն օր խաբելու, գնելու, ծաղրելու ու ստորացնելու մարդկանց, շարունակաբար վաճառելու Հայրենիքը, ազգային արժեքները, հայ ժողովրդի ապագան:

Դուք ոչ միայն ստորացուցիչ հայտարարությունից հետո դուրս չեկաք այդ ամոթալի ֆրակցիայից, այլև ձեր իսկ դատապարտելի պահվածքով շարունակեցիք Նեռի իշխանության հենարանը լինել:

Պարո՛ն Թորոսյան

Այն, ինչ այսօր տեսա, վեր է ամեն երևակայությունից. դուք ոտքի եք կանգնում և փառաբանում, ծափահարում Հայրենիքի գլխավոր դավաճանին: Դուք այսօր թքեցիք Եռաբլուրում ամփոփված հազարավոր զոհերի շիրիմների վրա, անարգեցիք անհետ կորածների հիշատակը, դուք ստորագրեցիք գերագույն ստահակի բոլոր այն դավաճանական, ամոթալի ու ստորացուցիչ հայտարարությունների, քայլերի ու դիրքորոշումների տակ, որոնց շնորհիվ հայոց պետականությունը կանգնել է կործանման եզրին, և որոնք խամրեցրել են հայ ժողովրդի ապագան: Էրդողանի հետ պլանավորած դավադիր պատերազմի 5000 անմեղ զոհերի, անհետ կորածների ու հարյուրավոր գերիների, տասնյակհազարավոր վիրավորների արյան, Արցախի հրեշավոր վաճառքի ու Հայաստանի Հանրապետության ապագայի խորտակման հիմքերում այլևս նաև դո՛ւք եք կանգնած, և Նեռն այդ ամենն իրագործել է ու շարունակում է հայրենիքը գերեզմանելու իր ծրագիրը նաև ձե՛ր միջոցով:

Դուք հայրենիքի գերեզմանափորներից եք այլևս, և պատմության ու սերունդների առջև պատասխան եք տալու: Ձեր և ԳԳ ստահակի միջև այլևս ո՛չ մի տարբերություն չկա: Ավելի՛ն՝ Նիկոլն անում է այն, ինչի համար ստեղծված է, նա կարիճի մասին հայտնի հեքիաթի նման այլ բանի ընդունակ չէ, քան խայթելը, այն է՝ դավաճանելն ու քանդելը, և Նիկոլը խորապես անկեղծ է այդ հարցում: Բայց ի՞նչ ասել մեկին, որը 30 թուրքական արծաթը հաճույքով ըմբոշխնում է՝ լեգիտիմացնելու համար մի ողջ սերնդի արյան ու հայրենիքի վաճառքը:

Ես ներողություն եմ խնդրում իմ շրջապատից, որոնց առջև, որպես ջավախքցի, մինչ օրս փորձել եմ ինչ-որ տեղ արդարացնել Շիրակ Թորոսյանի, մեղմ ասած, անհասկանալի պահվածքը նոյեմբերի 9-ից հետո: Ներողություն եմ խնդրում իմ լրագրողներից, որոնց այսքան ժամանակ խնդրել եմ Շիրակ Թորոսյանին չհավասարեցնել լակոտական վարքագծի տեր ալենսիմոնյանների, Շիշ բռնողի, թուրքասեր մարիակարապետյանների, աներձագ հրաչների, աղբանոցներից հավաքված և ԱԺ բերված արփիդավոյանների ու հայրենավաճառների խունտայի մյուս ներկայացուցիչների հետ: Խնդրել էի, որ ձեզ հրապարակային կերպով, ինչպես ձեր պաշտելի շեֆը կասեր, չփռել ասֆալտներին ու չծեփել պատերին, քանզի… մի փոքրիկ հույս կար, որ Շիրակ Թորոսյանը քայլ կանի:

Պարո՛ն Թորոսյան

Երկար սպասածս այդ քայլը, ցավոք, ցնցող էր: Դուք քայլ արեցիք ոչ թե դեպի փրկություն և արժանապատվություն, այլ դեպի ինքնաոչնչացում: Առաջիններից մեկը ոտքի կանգնելով և ծափահարելով գերագույն հայրենավաճառին, հայրենի խորհրդարանում Էրդողանի անձնական ներկայացուցչին՝ այսօր ինքներդ վերջնականորեն դրեցիք ձեր բարոյական նկարագրի մնացորդների տապանաքարը՝ դասելով ձեզ շիշբռնողների ու ՀՀ Ազգային ժողովում գործող թուրքական ֆրակցիայի լիարժեք անդամ-դավաճանների շարքը:

Պարո՛ն Թորոսյան

Նիկոլական ոհմակը, որի լիարժեք անդամներից եք դուք, չի՛ գոյատևելու երկար, քանզի Այսրկովկասում հայոց քաղաքակրթական ներկայությունը պիտի՛ հարատևի: Հայրենիքը փրկվելու է, հայկական շարունակականությունն այս հողում չի՛ ընդհատվելու: Նիկոլական հայրենավաճառ խմբավորումը նետվելու է պատմության աղբանոցը, որի հետ նաև՝ դուք՝ որպես հայոց պատմության ամենաամոթալի էջը կերտած Հուդա, որպես ողորմելի  դավաճան: Դուք բարոյապես այլևս գոյություն չունեք, իսկ ես այլևս ազատ եմ՝ առաջիկայում ասելու և անելու այն, ինչը վայել է նման դեպքերում: Շնորհակալ եմ ինձ կաշկանդումներից ազատելու համար:

Հ.Գ. Առաջիկայում հերթով կանդրադառնանք բոլոր այն թեմաներին, որոնք կբացահայտեն Շիրակ Թորոսյանի իրական կերպարը:

Վահե Սարգսյան

yerkir.am



Նման նյութեր