Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո պատրաստ է նոր հարաբերությունների։ Այս մասին հայտնում է Page Six-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
43-ամյա Քանյեն որոշել է, որ բավական է հարաբերություններ ունենալ Instagram-ի սուպերաստղերի հետ։ Նա ցանկանում է որպես իր կյանքի ուղեկից տեսնել «արտիստի կամ ստեղծագործ մարդու», որի հետ կարող է «մի լեզվով խոսել»։
Կարծես թե, երաժիշտն առայժմ այդ դերի համար համապատասխան մարդու չի գտել։ Սակայն ընտրյալի նկատմամբ պահանջները բարձր են լինելու։ Ավելի վաղ «GQ» ամսագրին տված հարցազրույցում Ուեսթը, որը հոգեկան առողջության հետ կապված որոշակի խնդիրներ ունի, առանց համեստության հայտարարել էր. «Ես Միքելանջելոն եմ։ Ես Պիկասոն եմ։ Ես, անխոս, բոլոր ժամանակների մեծագույն արտիստն եմ։ Դա հարց չէ, դա պարզապես փաստ է»։