«Կինը նարկոզից հետո գիտակցության չէր գալիս:
Ծննդաբերությունը ծանր էր անցել:
Երեխան ծնվել էր թեև խոշոր , սակայն կապտած և անշունչ, առանց նորածիններին հատուկ սովորական ճիչի :
Բժիշկների բոլոր ջանքերը՝ կյանք վերադարձնել երեխային , չօգնեցին և , կորցնելով հույսերը , երեխային դրեցին դույլի մեջ՝ դուրս տանելու , իսկ իրենք սկսեցին զբաղվել մոր հետ՝ գոնե նրա կյանքը փրկելու հույսով:
Սանիտարուհին վերցրեց դույլը և երեխային, որպես մեռելածին, դուրս տարավ:
Ճանապարհին թույլ ճիչ լսեց, ուշադրությունը լարեց և համոզվեց, որ ձայնը դույլից է լսվում:
Երբ թեքվեց դեպի երեխան՝ նա արդեն ճչում էր ամբողջ կոկորդով:
Բարեբախտաբար, բժիշկներին հաջողվեց փրկել նաև մոր կյանքը:
Այդպես բարեհաջող ավարտվեց երեխայի ծնունդը, որը թվում էր՝ ողբերգական վախճան էր ունենալու:
1932 Թ. ԱՊՐԻԼԻ 17 -Ն ԷՐ:
ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾ ՆՈՐԱԾԻՆԸ ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ ԷՐ»:
Ռիմա Դեմիրճյան «Հիշատակ»
Հաղորդավարուհի Աիդա Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից:
«Կինը նարկոզից հետո գիտակցության չէր գալիս :
Ծննդաբերությունը ծանր էր անցել:
Երեխան ծնվել էր թեև խոշոր , սակայն կապտած…Posted by Աիդա Ներսիսյան on Saturday, April 17, 2021