Պրոթեզն ի՞նչ է, որ մեզ խանգարի. հայր ու որդի Իսունցներ
Advertisement 1000 x 90

Պրոթեզն ի՞նչ է, որ մեզ խանգարի. հայր ու որդի Իսունցներ

Գևորգ և Խաչիկ Իսունցները վիրավորվել ու երկուսն էլ մի ոտքից զրկվել են ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ:

Հայրը՝ Գևորգը, որպես պահեստազորային էր մեկնել պատերազմ: Չնայած բժիշկ է՝ սպիտակ խալաթը հանել ու զե՛նքն է ձեռքը վերցրել՝ ինչպես 90-ականներին:

Խաչիկը բանակային իր կյանքի մասին անցյալով չի խոսում: Չի զորացրվել, չի էլ ուզում դրա մասին մտածել: Երազում է նորից համազգեստ կրել, զենքը ձեռքն առնել ու հայրենիքին ծառայել… պրոթեզն ի՞նչ է, որ իրեն խանգարի:

aysor.am