«Կապիտուլյանտը հիմա էլ հող է նախապատրաստում` Սյունիքն իր համար կարևոր ցույց տալով` այն հանձնել Ադրբեջանին»․ Հայկ Մարտիրոսյան
Advertisement 1000 x 90

«Կապիտուլյանտը հիմա էլ հող է նախապատրաստում` Սյունիքն իր համար կարևոր ցույց տալով` այն հանձնել Ադրբեջանին»․ Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ դեսպանի այցելությունը Սյունիք` արձագանք է Սյունիքի հանդեպ Ադրբեջանի հստակ նկրտումներին: Այս այցով դեսպանը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի համար Սյունիքը շարունակում է ՀՀ անվիճարկելի մաս մնալ և որ դա ԱՄՆ համար կարևոր հատված է:

Նախագահ Արմեն Սարգսյանի այցն իր հերթին նախագահի կողմից Սյունիքի կարևորությունն ընդգծելուն միտված քայլ է:

Ինչ վերաբերում է կապիտուլյանտին` ապա Հուդան էլ Հիսուսին մատնելուց առաջ համբուրեց նրան:

Արցախը հանձնելուց առաջ նա բղավում էր, որ Արցախը Հայաստան է և վերջ ու Արցախը դարձրեց Ադրբեջան: Կապիտուլյանտի խոնարհումներն ու համբույրները և սիրո հավաստիացումները միայն մի բան կարող են նշանակել. որ նա հիմա էլ հող է նախապատրաստում` Սյունիքն իր համար կարևոր ցույց տալով` այն հանձնել Ադրբեջանին»:



Նման նյութեր