Փաշինյանը մտել է Լիսկայի բարեկամների սրճարան. hraparak.am
Advertisement 1000 x 90

Փաշինյանը մտել է Լիսկայի բարեկամների սրճարան. hraparak.am

Երեկ Փաշինյանը այցելել էր Գորիս, սակայն այնտեղ արժանանալով արհամարհանքի, հեռացել է։ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Փաշինյանը մի քանի րոպե է մնացել Գորիսում ու արագ հեռացել․

«Ինքը թաքուն եկել է, թաքուն էլ դուրս է եկել,Տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները իր հետ ցանկություն էլ չունեն շփվելու առհասարակ։ Չգիտեմ, թե ինչու էր եկել, չեմ կարող ասել, այդ հարցերը պետք է հասցեատիրոջը տրվեն։ Գորիսում մնացել է մի քանի րոպե»,- ասաց փոխքաղաքապետը՝ հաստատելով մեր լուրը, որ Փաշինյանը այդ ընթացքում մտել է մի սրճարան, տեսել, որ այնտեղ ուրախ չեն իրեն տեսնել, և հեռացել է։

Փախքաղաքապետը նաև ասաց, որ սրճարանը կոչվում է «Դելյուքս»։ Մեզ հաջողվեց պարզել, որ սրճարանը պատկանում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրի Խաչատրյանի՝ Լիսկայի բարեկամներին։

Մենք կապվեցինք նաև սրճարանի տնօրեն Էդգար Թունյանի հետ՝ հարցնելով, թե վարչապետը ինչքա՞ն ժամանակ է մնացել սրճարանում, ինչպե՞ս են նրան ընդունել, սակայն Թունյանն ասաց, որ ինքը նման ինֆորմացիա իրավունք չունի տալու։ Հարցրինք նաև, թե ճի՞շտ է, որ սրճարանը պատկանում է Սուրիկ Խաչատրյանի մերձավորներին, Թունյանը պատասխանեց՝ «Կներեք, բայց ես այդպիսի իննֆորմացիա էլ իրավունք չունեմ ձեզ հայտնելու»։

hraparak.am