Ադրբեջանը հրադադարի խախտումներով նպատակ ունի խուճապ ստեղծել Արցախում և ստվերել խաղաղապահ առաքելության իրականացումը
Advertisement 1000 x 90

Ադրբեջանը հրադադարի խախտումներով նպատակ ունի խուճապ ստեղծել Արցախում և ստվերել խաղաղապահ առաքելության իրականացումը

Ադրբեջանի կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություններով հրադադարի խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախում և ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը: Այս մասին հայտարարում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

«Վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություններով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները:

Համոզված լինելով, որ նշված խախտումները նպատակ ունեն խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախի ազգաբնակչության շրջանում, ինչպես նաև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության իրականացումը՝ կոչ ենք անում ադրբեջանական կողմին զերծ մնալ նման սադրիչ գործողություններից և հավատարիմ մնալ ձեռք բերված պայմանավորվածություններին»,-նշված է նախարարության հայտարարության մեջ:



Նման նյութեր