Գորիսի քաղաքապետին բերում են Երևան. armlur.am
Advertisement 1000 x 90

Գորիսի քաղաքապետին բերում են Երևան. armlur.am

ArmLur.am-ի տեղեկություններով, Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանից բացի այլ պատժվողներ եւս կլինեն: Մեր տեղեկություններով, իրավապահների տեսադաշտում այս անգամ Գորիս համայնքի ներկայացուցիչներն են:

Մասնավորապես, այս պահին Երեւան են բերվում Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, նրա վարորդը՝ Յուրա Առուշանյանը եւ Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը: ArmLur.am-ին արդեն չհաջողվեց կապ հաստատել Գորիսի համայնքի ղեկավարի հետ. վերջինս անհասանելի էր:

Նկատենք, այս ամենով փաստացի մի իրավիճակ է ստեղծվում, որ Սյունիքի մարզի համայնքները մնում են առանց ղեկավար. բոլորի հանդեպ հետապնդումներ կլինեն:

Հիշեցնենք, որ երեկ Սյունիքի մարզում բողոքի ակցիաներ են եւ հավաքվածները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը եւ ցանկանում էին, որ նա հեռանա իրենց մարզից:

armlur.am



Նման նյութեր