Սյունիքի հանձնումը սկսվա՞ծ է. ի՞նչ գաղտնի այցեր են լինում. politik.am
Advertisement 1000 x 90

Սյունիքի հանձնումը սկսվա՞ծ է. ի՞նչ գաղտնի այցեր են լինում. politik.am

Վերջին մի քանի օրերին Սյունիքի շուրջ բավական ինտրիգային զարգացումներ են լինում։ Նախ Սյունիք է այցելում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը։ Ընդ որում՝ Վրաստան այցից գրեթե անմիջապես հետո։ Այնուհետեւ, արդեն երեկ, Սյունիքի մասին հայտարարություն է անում Ադրբեջանի նախագահը, հայտարարելով, որ «101 տարի անց Ադրբեջանը կվերադառնա Զանգեզուր», ու նաեւ սպառնալով, որ «եթե Հայաստանը կամավոր չտրամադրի Զանգեզուրի միջանցքը, ապա հարկ եղած դեպքում իրենց Զանգեզուր (Սյունիք) կմտնեն ուժով եւ կքշեն այնտեղ բնակվող հայերին, ինչպես դա արեցին Ղարաբաղի պարագայում»։

Ապրիլի 20-ին գաղտագողի կերպով Սյունիք էր այցելել նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանին Սյունիքում դիմավորեցին և ճանապարհեցին հայհոյանքներով, բայց այդպես էլ անհասկանալի մնաց, թե նա ի՞նչ օրակարգով էր գանցել մարզ: Մամուլի հրապարակումներից էլ հասարակությունը տեղեկացավ, որ Սյունիք էր այցելել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Ինչ խոսք, այս ամենը չափազանց ուշագրավ է։ Հատկապես, որ մամուլում շրջանառվեցին լուրեր, որ Փաշինյանը Սյունիք գաղտագողի այցելել էր ադրբեջանական կողմի հետ հանդիպելու եւ Մեղրու միջանցքի հետ կապված հարցեր քննարկելու համար։

Հաշվի առնելով, թե ինչպիսի «փափկամազիկ կատվի» կրավորական կեցվածք ունի Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի գործող վարչակարգը թուրք-ադրբեջանական տանդեմի ու անձամբ Իլհամ Ալիեւի հանդեպ, ինչպիսի ընկալում կա ժամանակին «BP»-ում աշխատած, Ալիեւին անձամբ ճանաչող եւ ոչ պատահականորեն «Ագլիայհի թագուհի» մականունին արժացած Արմեն Սարգսյանը, ինչպես նաեւ ԱՄՆ աշխարհաքաղաքական շահերը մեր ռեգիոնում եւ Սյունիքի կարեւորությունը հատկապես Իրանի հետ սահման ունենալու հանգամանքով, այս այցերը՝ լինեն բացահայտ կամ գաղտագողի, արդեն իսկ վտանգավոր են, ու թե սյունեցիները, թե հայաստանյան ողջ հասարակությունը պետք է իմանա, թե ի՞նչ գործընթաց է այժմ գնում Սյունիքի հետ կապված եւ արդյո՞ք Փաշինյանը չի պատրաստվում հանձնել Սյունիքը։

politik.am



Նման նյութեր