«Ես քեզ երբե՛ք չեմ ներելու ազգադավ տականք․․․ Նզովյալ լինե՛ս»․ Արթուր Հայրապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Advertisement 1000 x 90

«Ես քեզ երբե՛ք չեմ ներելու ազգադավ տականք․․․ Նզովյալ լինե՛ս»․ Արթուր Հայրապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է․ «Հիշողությունը հանգիստ չի տալիս ինձ։ Ես գիտակցում էի, որ Նիկոլի նմանին պետք չէ վստահել, որ դա արկածախնդիր արարած է, բայց մտքովս չէր անցնի, էս աստիճան` լածիրակին հատուկ վրեժխնդրությամբ երկիրը աղետի հասցնող ստահակ դուրս կգա։

Մտածում էի, որ իշխանության է եկել, ուրեմն մի լավ բան կանի երկրի համար, կստիպենք, որ աշխատի։ Չէ՛, ու էլի՛ չէ, ու ոտքս կոտրվեր, անիծվեր է՛ն օրը, որ ես դրա համար առողջություն ու ջանք կորցրեցի, ինչպես որ ինձ նման շատերը։

Ֆեյսբուքով հիշողություններ է, որ բերում է, թե ինչ ոգեւորությամբ եմ նկարահանել ամեն մի կադր, բայց դե ի՞նչ արած, ապրածդ ու արածդ միշտ երեսով պիտի տա քեզ ու հանգիստ չտա, իսկ նախկինները բերել հասցրել էին նրան, որ մենք էս ծանր մանկություն ապրած ապիկարին բերեցինք մեր գլխին փորձանք, ու դրա համար ինձ երբե՛ք չեմ ներելու, որ մարգարտի հատիկի չափ օգնել եմ, որ դա գա իշխանության ու կործանի մեր սուրբ հայրենիքը։ (Ոչինչ չեմ ջնջելու, միշտ աչքիս առաջ պիտի ունենամ իմ ապրած սխալների հիշողությունը, որ միշտ պիտի երեսով տա, ու հանգիստ չտա ինձ` ինքս ինձ պատժելու լավագույն միջոցն է, որ կթողնեմ մնա` հետապնդի)

Ու ես քեզ երբե՛ք չեմ ներելու ազգադավ տականք, որ խաղացիր մի ամբողջ ժողովրդի զգացմունքների, հավատի, սպասումների հետ.. երբե՛ք չեմ ների, որովհետեւ ուզել եմ հավատալ, որ լավ է լինելու.. չեմ ներելու հենց հավատաս, սպասումներս, վաղվա օրվա հույսս սպանելու, մի ամբողջ սերնդի մատաղ անելու համար. երբե՛ք։ Դու չգիտես՝ ինչ բան է, երբ մարդու հավատը սպանում են։ Գերադասելի է ֆիզիկական մահը, քան մանր-մանր քայլերով ոչնչացնել, սպանել մարդու հավատը։

Նզովյալ լինե՛ս։



Նման նյութեր