Երբեք չմիացնել Nickelback, դիմավորել հյուրերին, միշտ ունենալ մոխրագույն վերնաշապիկ. Ինչ է կարողանում անել Մարկ Ցուկերբերգի ստեղծած խելացի տունը (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երբեք չմիացնել Nickelback, դիմավորել հյուրերին, միշտ ունենալ մոխրագույն վերնաշապիկ. Ինչ է կարողանում անել Մարկ Ցուկերբերգի ստեղծած խելացի տունը

Մարկ Ցուկերբերգը սիրում է կատարել խոստումները: Դեռ մեկ տարի առաջ Facebook-ի հիմնադիրը խոստացել էր, որ կկարողանա մշակել արհեստական ինտելեկտ, որը կօգնի նրան տնային կառավարման հարցերում: Մեկ տարի անց Ցուկերբերգը կատարել է իր խոստումը և ներկայացրել է խելացի տան իր մշակումը: Մարկ Ցուկերբերգը ոգեշնչվել է «Երկաթե մարդը» ֆիլմից և ստեղծել է ֆիլմի կերպարներից մեկի՝ Ջարվիսի իր տարբերակը:

Մոտավորապես 150 ժամ տևած աշխատանքներից հետո Ցուկերբերգը ստեղծել է խելացի տուն, որը կարողանում է ինքնուրույն կատարել մի շարք գործողություններ:

Ներկայացնում ենք Մարկ Ցուկերբերգի խելացի տան ամենահետաքրքիր կարողությունները:

Crestron ընկերության հետ համագործակցության արդյունքում այս խելացի տունը կարողանում է ինքնուրույն իրականացնել ջերմային համակարգի կառավարումը և  կարգավորել լուսավորությունը:

Ցուկերբերգի տանը երբեք չի հնչի Nickelback խմբի կատարումներից որևէ մեկը, քանի որ Ջարվիսը գիտի, որ Մարկը տանել չի կարողանում այդ խումբը: Ի հակառակ դրա՝ Ջարվիսը գիտի, թե ինչ է սիրում լսել Ցուկերբերգը, և միացնում է նրա սիրելի երգերը ճիշտ ժամանակին:

pgp9wgqax707se11far3cw

Վերը նշված հրահանգները կատարելու համար արհեստական ինտելեկտը կարողանում է հասկանալ նաև, թե ով է խոսում իր հետ: Ջարվիսը, տարբերելով Մարկի և նրա կնոջ՝ Պրիսցիլայի ձայները, հասկանում է, թե որտեղ պետք է միացնի լույսը կամ ինչ երգ պետք է միացնի: Բացի այդ, Ջարվիսը գիտի, թե երբ է քնում Ցուկերբերգների ընտանիքի փոքրիկը, և երբեք չի միացնի լույսը կամ երաժշտությունն այն սենյակում, որտեղ քնած է փոքրիկը: Ջարվիսը նաև Մաքսի համար դայակություն է անում և զգուշացնում է ծնողներին այն ժամանակ, երբ երեխան վտանգավոր շարժումներ է անում: Մաքսն ու Ջարվիսը միասին սովորում են չինարեն:

tw2xijlm4tjdmdijzycpua

Ցուկերբերգը Մորգան Ֆրիմանի մեծ երկրպագուն է: Այդ իսկ պատճառով նրա մշակած արհեստական ինտելեկտը խոսում է հենց Ֆրիմանի ձայնով: Ֆրիմանն անձամբ չի ձայնագրվել արհեստական ինտելեկտի համար: Սակայն, օրինակ, Ջարվիսը բարկանում  է Առնոլդ Շվարցենեգերի ձայնով: Դերասանն անձամբ ձայնագրվել է Ցուկերբերգին օգնելու համար:

Իր և իր ընտանիքի հարմարավետության համար Մարկ Ցուկերբերգի կողմից ստեղծված արհեստական ինտելեկտը կարողանում է նաև դիմավորել հյուրերին՝ հայտնելով տանտերերին, թե ով է եկել, փոխանցել Մարկին իր սիրելի մոխրագույն շապիկը, կերակրել շանը, պատասխանել Ցուկերբերգի հարցերին Facebook Messenger-ի բոթի միջոցով և զբաղվել տնային կառավարմամբ անգամ այն ժամանակ, երբ տանը ոչ ոք չկա:

qz23dzvtvv9fzku0-ltokw

Ցուկերբերգը նշում է, որ սա դեռ ամենը չէ, և իր ստեղծած Ջարվիսը դեռ շատ բաներ ունի սովորելու:

zxwmlxyqjfoglzrcfl-7hw

Սիրարփի Աղաբաբյան