Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առաջին ապրիլի 24-ա, որ մտքերս ու էմոցիաներս ուրիշ տեղ են։
Մեր ցեղասպան եղած նահատակների հոգիների առջև….ամաչում եմ։
Ու ոչ մի բան հետս չեմ կարողանում անել։
Շուշիս եմ ուզում։ Քարվաճառս, Ջրականս, Հադրութս, Կովսականս։ Ժողովուրդ դարձած ազգս եմ հետ ուզում։
Շուշիս սարքեցին երկրորդ Մասիս սար։
Որ էլի նայենք, հիշենք ու պահանջենք։
Գիտեմ էսօրն ա ամենաբարդ օրերից։
Մեկ էլ մայիսի 9-ը։
Դրանով էլ պետք ա անցնենք։
Որ հետո հերթական անգամ ուղղենք մեջքներս ու անցնենք գործի։
Վերջնականապես մաքրենք երկիրը նիկոլաթուրքից։
Որ կարողանանք հիշել։ Պահանջել։
Ու ստանալ»։