Mediaport-ի տեղեկություններով՝ կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը չի մասնակցել Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո երեկ կազմակերպված համերգին, որի ընթացքում հնչեց Մանսուրյանի հեղինակած «Ռեքվիեմը»:
Հիշեցնենք, որ համերգը կայացավ կիսադատարկ դահլիճում, քանի որ համերգից առաջ սոցցանցում ֆլեշմոբ սկսվեց, ըստ որի՝ Արցախը հանձնած Փաշինյանի հրավերն ընդելով ներկաները դառնում են նրա հանցակիցը:
Հրավիրյալների մեծ մասը՝ բացառությամբ Փաշինյանի թիմակիցների, ներկա չեղան համերգին, իսկ դահլիճի դատարկությունը քողարկելու համար նստեցրել էին անվտանգության աշխատակիցներին: