Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Advertisement 1000 x 90

Սեւանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սեւանա լճի մակարդակը բարձրացման նոր նիշ է գրանցել՝ 2021 թվականի ապրիլի 26-ի դրությամբ ծովի մակերեւույթից արդեն գտնվելով 1900 մետր 73 սանտիմետր բարձրության վրա։ նախորդ տարվա նույն օրը Սեւանա լիճը գտնվել է 1900 մետր 55 սանտիմետր բարձրության վրա։

Ինչպես  «Արմենպրես»ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունից, այս տարվա հունվարի 9-ից մինչեւ ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 61 միլիոն 460 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի մեծացում։

 

Խոսրով Խլղաթյան