«Ինձ հետ բերեցին․ ինձ թվում էր, թե ես իմ տեղը գտել եմ». ինչո՞ւ Քոչարյանը որոշեց վերադառնալ
Advertisement 1000 x 90

«Ինձ հետ բերեցին․ ինձ թվում էր, թե ես իմ տեղը գտել եմ». ինչո՞ւ Քոչարյանը որոշեց վերադառնալ

Ապրիլի 26-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ինչպես արդեն հայտնել ենք, հերթական անգամ հանդիպել է իր աջակիցների հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ նրա աջակիցները հետաքրքրվում են՝ հնարավո՞ր է Հայաստանը դուրս բերել այս ճգնաժամից, ի՞նչ է պետք անել դրա համար, և երբ հասարակ քաղաքացին իր վրա կզգա՞ այդ վերականգնումը։

Նախագահն իր խոսքում ասել է, որ հնարավո՛ր է։ Հնարավորությունը կա՝ Հայաստանը մեծ շինհրապարակի վերածել, բոլորի համար աշխատատեղ ստեղծել։ Ուղղակի պետք է աշխատել, լինել կարգապահ, պատասխանատվություն ստանձնել, հաստատուն քայլերով շարժվել՝ Հայաստանի վերականգնման ուղղությամբ։

Աջակիցների հետ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նաև հայտարարել է, որ իրեն չի համարում քաղաքական գործիչ, ավելի շատ պետական գործիչ է։ Քոչարյանին հարց են տվել՝ ինչո՞ւ որոշեց հետ վերադառնալ։

«Ինչո՞ւ եմ հետ գալիս, ինձ հետ բերեցին, եթե երկրի վիճակը լավ լիներ, երբեք մտքովս էլ չէր անցնի, որովհետև ինձ թվում էր, թե ես իմ տեղը գտել եմ, բայց անտարբեր մնալ, մի կողմ քաշվել, ասել՝ դե լավ, ինչ-որ մեկն այս հարցը կլուծի, ես չեմ տեսնում, որ կլուծի», — ասել է երկրորդ նախագահը ու հավելել, որ այս վիճակի համար ամենից հարմար կենսագրություն, փորձ ու գիտելիք ունեցող մարդկանցից է։



Նման նյութեր