«Բացահայտում. «ադրբեջանական» հայատյաց ՏԱՍՍ-ը զբաղվում է Նիկոլի գովազդով»
Advertisement 1000 x 90

«Բացահայտում. «ադրբեջանական» հայատյաց ՏԱՍՍ-ը զբաղվում է Նիկոլի գովազդով»

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Բացահայտում. «ադրբեջանական» հայատյաց ՏԱՍՍ-ը զբաղվում է Նիկոլի գովազդով.
Մի քանի օր առաջ հայաստանյան մամուլը ողողվեց ռուսսատանյան հայտնի ՏԱՍՍ գործակալության հրապարակումով, ըստ որի Ռուսաստանի ԳԱ Արևելագիտության ինստիտուտի հետազոտող Ստանիսլավ Պրիտչինը հայտնել էր, որ Հայաստանում սպասվող ԱԺ ընտրություններում «Նիկոլ Փաշինյանի կուսակցության հաղթանակն առավել հավանական է»…
Դավաճան Նիկոլին սպասարկողները, նիկոլականները,ժեխը և փթիրը նցծության մեջ էին, քանի որ այդ տեղեկությունը հրապարակել էր ռուսաստանյան ամենահայտնի և ամենամեծ տեղեկատվական գործակալությունը…

«Հրապարակ»-ը կապ է հաստատել վերը նշված ինստիտուտի հետ, որտեղից պատասխանել են, որ այդ անձը նրանց մոտ էլ չի աշխատում, և եթե նա վերջերս ինչ-որ հարցումների արդյունքներ է հրապարակել, ապա դա չի կարող իրենց անունից լինել…

Այսինքն, ՌԴ ԳԱ Արևելագիտության ինստիտուտից հասկացրել են, որ Պրիտչինի հրապարակած տվյալները կեղծիք են..

Հետաքրքիր է, իսկ ինչպե՛ս է Ռուսաստանի ամենահայտնի պետական ՏԱՍՍ գործակալությունը թույլ տվել, որ Պրիտչինի չստուգված և չհիմնավորված մտքերը հայտնվեն իր կայքում…
Շատ պարզ. ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալությունը շատ վաղուց գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության տակ և հաճախակի է հրապարակում ադրբեջանամետ և հակահայ նյութեր… ՏԱՍՍ-ի առաջին փոխտնօրենի պաշտոնը զբաղեցնում է Մոսկվայում Բաքվի լոբբինգով զբաղվող հայտնի Գուսման եղբայրներից Միխայիլը… Միշախյիլ և Յուլի Գուսմանները ծնունդով Ադրբեջանից են և չեն թաքցնում իրենց սերտ կապը ՌԴ-ում բնակվող հայտնի ադրբեջանցիների և հրեաների հետ, որոնք ծավալում են ադրբեջանամետ գործունեություն, ինչպես նաև շատ մտերիմ են Ալիևների ընտանիքի հետ…

Հիշեցնեմ նաև, որ 44-օրա պատերազմի ժամանակ հենց ՏԱՍՍ գործակալության դիվանագիտական կառույցների հետ կապերի բաժնի ղեկավար Սաադաթ Կադիրովան էր, որ «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ»հաղորդման եթերում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին համեմատեց արտաքնոցի հետ, որը բուռն արձագանքի արժանացավ Սոլովյովի և նրա հյուրերի կողմից… Ի դեպ, սույն հայատյաց տիկինը շարունակում է պաշտոնավարել ՏԱՍՍ-ում և տեղեկությունները, որ նա եկեղեցին արտաքնոցի հետ համեմատելուց հետո ազատվել է պաշտոնից կեղծ են… Գուսմանը և նրա հետևում կանգնածները Սաադաթին ատամներով պաշտպանում են…

Ստացվում է, ՌԴ-ում հակահայկական և ադրբեջանամետ գործունեությամբ զբաղվող ՏԱՍՍ-ը պարզվում է հիմա էլ դավաճան Նիկոլին է պաշտպանում և գովազդում՝ չստուգված և կեղծ տեղեկություններ հրապարակելով նրա վարկանիշի մասին՝ դրանով ցույց տալով, թե իբր ՌԴ իշխանությունները (քանի որ ՏԱՍՍ-ն է այդ մասին գրում) կողմ են Նիկոլին…

ՏԱՍՍ-ի էջերում իր կողմից նվաստացված և նսեմանցած Նիկոլի գովազդն անելով Բաքվի բռնապետն ապացուցում է, որ շատ վախենում է, որ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից որպես «տրոյական ձի» 2018 թ-ի գարնանը Հայաստան ներմուծված Նիկոլն ու իր թիմը կարող են կորցնել իշխանությունը…»։



Նման նյութեր