Հայաստանում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 215 հազար 528-ի
Advertisement 1000 x 90

Հայաստանում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 215 հազար 528-ի

Հայաստանում ապրիլի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 656 նոր դեպք, առողջացել է 882 քաղաքացի, մահացել է՝ 16-ը: Մեկ օրում կատարվել է 4284 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 979060-ի:

Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 215528 դեպք, որոնցից 197171-ն առողջացման, 4087-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 13257 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1013 է: