Շրջակա միջավարի նախարարությունը քիչ առաջ պարզաբանում է տարածել, թե իբր Ալիևների լուսանկարը Սյունիքի «Սոսիների պուրակում չէ»: Մինչդեռ Սյունիքի համայնքապետերը պնդում են, որ պուրակի մեծ մասը Փաշինյանը հանձնել է Ադրբեջանին:
ArmDaily.am-ի հետ զրույցում Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը նշել է, որ դեկտեմբերի 18-ից հետո հայկական կողմի վերահսկողության տակ մնացել է Սոսիների պուրակի փոքր մասը, իսկ մեծ մասը անցել է ադրբեջանական կողմին։
Ներքին Հանդի ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը ևս հաստատել է Կապանի քաղաքապետի ասածը:
Շիկահող վարչական շրջանի ղեկավար Նարե Ղազարյանն էլ նշել է, որ ծառը, որը գրկել են նկարում Ալիևները, համարակալված է ու այդ ծառերը համարակալվել են տարիներ առաջ. «Բացի այդ՝ Սոսիների պուրակը երբեք չի մտել Կովսականի ու Որոտանի շրջանների մեջ»: Ղազարյանը շեշտել է նաև, որ 1958 թվականին Սոսիների պուրակը ամբողջությամբ մտել է Սյունիքի մարզի տարածքի մեջ։