Հայրենիքի դավաճանին սատարողները. Մայր և որդի Ալինա և Մոնթե Մախսուդյաններ. antifake.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Հայրենիքի դավաճանին սատարողները. Մայր և որդի Ալինա և Մոնթե Մախսուդյաններ. antifake.am

AntiFake.am-ը ներկայացնում է «Հայրենիքի դավաճանին սատարողները» շարքը, որի նպատակն է բացահայտել և հանրությանը ներկայացնել բոլոր այն անձանց, որոնք շարունակում են պաշտպանել Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ներքաշած, ադրբեջանական ագրեսիայի դեմ պատերազմի 44 օրերի ընթացքում հասարակությանը ստած, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը խայտառակ պայմաններով պատերազմը դադարեցրած և Արցախի Հանրապետության շուրջ 12.000 քառակուսի կիլոմետր տարածք հանձնած, մոտ 5000 զինծառայողների մահվան, պատերազմի շուրջ 10.000 մասնակիցների հաշմանդամության, հարյուրավոր գերիների և շուրջ 100.000 արցախահայության հայրենազրկման համար մեղավոր, Հայաստանի Հանրապետության պետական սահմանները անմիջական սպառնալիքի տակ դրած, հայերի արժանապատվությունն ու պատիվը ոտնատակ տված անձին։

Այս հրապարակմամբ ներկայացնում ենք մայր և որդի Ալինա և Մոնթե Մախսուդյաններին, որոնց էջերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նրանք անհայրենիք դավաճանին սատարողներից ու փառաբանողներից են։

AntiFake.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն` իրեն 2020թ. Արցախյան պատերազմի մասնակից ներկայացնող Մոնթե Մախսուդյանը, դժկամությամբ մեկնելով ռազմաճակատ, այնտեղ գտնվել է կարճ ժամանակ:

Այն, որ Մոնթե Մախսուդյանը Արցախյան 2020թ. պատերազմին մասնակցել է ընդամենը մի քանի օր, ապացուցվում է իր կողմից հոկտեմբերի 1-ին և 16-ին հրապարակված ակնհայտ ձևով մոնտաժված երաժշտական հոլովակներով. խնամված արտաքինը, մաքուր հագուստը, ինտերնետային կապի առկայությունն ու մոնտաժ անելու հնարավորությունները պատերազմող, կյանքի ու մահվան կռիվ տվող զինվորը չէր կարող ունենալ: Մեկ այլ հոլովակից էլ պարզ է դառնում, որ Մոնթե Մախսուդյանը Արցախից վերադարձել է նոյեմբերի 4-ին:

Չնայած իր վերադարձի մասին «ավետող» հոլովակի հրապարակմանը` վերջինս նոյեմբերի 11-ին «ռազմաճակատից» մոնտաժված և երաժշտական հավելումներով նոր հոլովակ է հրապարակել, որում խոսելով զորքի անունից` պատերազմում պարտության մեղքը բարդում է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վրա, իսկ տեղի ունեցածը որակում որպես վերջիններիս կողմից Նիկոլ Փաշինյանի դեմ իրագործված ծրագիր: Իշխանական քարոզչական ստահոդ այս թեզը առաջ տանելով, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի է ենթարկվել իր երեխայի աչքերի առաջ` Մախսուդյանը իր վրդովմունքն է հայտնել, թե ինչու ցուցարարները չեն թալանում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի տները կամ ինչու չեն մտնում Մանվել Գրիգորյանի տուն ու սպանում նրան: Այս ամենը ուղեկցվել է հայհոյաքներով և սպառնալիքներով, թե զինված զորքը մտնելու է ցուցարաների տները և վերջիններս «տռուպ» են տալու: AntiFake.am-ի տեղեկությունների համաձայն` Մախսուդյանն այս հոլովակը նկարել է Արարատ քաղաքի դպրոցներից մեկի բակում:

Բացի այդ, Մախսուդյանը նմանատիպ հոլովակներ է հրապարակել դեկտեմբերի 9-ին և 22-ին, որոնցում նա խոսում է «նախկին-ներկա» իշխանական թեզերի, «դավաճան» նախկինների ու «փրկիչ» ներկաների մասին: Մասնակցելով իշխանության կողմից եկեղեցու թիրախավորման արշավին՝ Մախսուդյանը նշել է, թե Փաշինյանի ձեռքը օդում թողած հոգևորականը Նաիրա Զոհրաբյանի հետ պետք է «ուտի երկրի բոլոր տռուսիկները»: «Ազատի էդ սուրբ վայրը քո ներկայությունից, քանի քեզ չենք քրքրել»,- սպառնացել է Մախսուդյանը:

Վերը նշվածի մանրամասներն ու ապացույցները՝ ստորև.

antifake.am