ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու։
Քոչարյանը հայտնել է, որ ապագա շտաբը գրեթե ձևավորված է, աշխատանքներն ընթանում են։
«Հասկանում եմ` փողոցային պայքարի մեջ ենք մասնագիտացել։ Կարծում եմ` նման պայքարի կարիք էլ հավանաբար կլինի»,– ասել է ՀՀ երկրորդ նախագահը։
Նա հույս է հայտնել, որ իրավապահ համակարգն էլ իրեն ավելի զուսպ կպահի` հասկանալով, որ «այս մարդը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին) վերընտրվելու շանսեր չունի»։