Այս կանայք շատ պահանջկոտ են, բայց, միևնույն ժամանակ, նրանք շատ են նվիրվում: Կենդանակերպի այս նշանի սիրտը գրավելու համար Cluber-ն առաջարկում է հիշել հետևյալը: Ի դեպ, խոսքն Առյուծների մասին է:
Նրանց պետք է Ձեր ուշադրությունը
Առյուծները սովոր են լինել ուշադրության կենտրոնում, և դա վերաբերում է՝ ինչպես կյանքին, առհասարակ, այնպես էլ՝ ռոմանտիկ հարաբերություններին, մասնավորապես:
Նրանք սիրում են ազատություն
Առյուծները երբեք չեն համաձայնի տանը փակվել, քանի որ շատ են սիրում զվարճանալ:
Նրանք շատ են սկանդալներ սարքում
Հաշվի առնելով իրենց հպարտությունը՝ Առյուծներն արագորեն կորցնում են ինքնատիրապետումը: Նրանք դժվարանում են ներել, ինչպես նաև ատում են անհարգալից վերաբերմունքը:
Կրքոտ են անկողնում
Նրանց հետ դուք ստանում եք այն ամենը, ինչ ցանկանում եք, և նույնիսկ ավելին, քանի որ հաճույքն ամենակարևորն է նրանց համար:
Պատրաստեց Անի Գաբուզյանը