«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը հոդված է գրել, որում նշվում է, որ այս իշխանությունից պետք է օր առաջ ազատվել՝ փրկելու համար այն բեկորները, որ դեռևս նրանց կողմից չեն ապականվել։ Ըստ հեղինակի՝ պարտության սիմվոլը և իր թիմը պետք է հեռանան, պետք է մերժվեն, տոտալ մերժվեն՝ ամեն օր։ Հոդվածը կարդացեք ստորև․
Այս իրավիճակի ակունքները հեռու փնտրել պետք չէ։ Ոչ էլ լուրջ իրավական և կրիմինալոգիական վերլուծություններ են անհրաժեշտ։ Այսպես է լինում, երբ իշխանությունը զուտ իշխանության համար է, և բոլոր ջանքերն ուղղված են բացառապես իշխանությունը պահելուն։ Այսպես է լինում, երբ ոստիկանությունը, իրավապահները զուտ իշխանության համար են, և նրանց գործունեությունը սահմանափակվում է բացառապես իշխանությանը ծառայելու գործառույթով։ Երբ հազարավոր ոստիկաններ օր ու գիշեր լծված են իշխանությանը կառչած պարտության սիմվոլի անվտանգության ապահովման գործին, երբ մի շենքից մյուսը տեղափոխվելու համար կապիտուլյանտին անհրաժեշտ են դիպուկահարներ, երբ քննչական մարմիններն ու դատախազությունը զբաղված են քաղաքական պատվերի շրջանակներում քրեական հետապնդում իրականացնելով, բեսպրեդելն անխուսափելի է։
Լուծումը մեկն է. այս իշխանությունից պետք է օր առաջ ազատվել՝ փրկելու համար այն բեկորները, որ դեռևս նրանց կողմից չեն ապականվել։ Պարտության սիմվոլը և իր թիմը պետք է հեռանան, պետք է մերժվեն, տոտալ մերժվեն՝ ամեն օր, ամեն տեղ, հակառակ դեպքում պրոցեսները խորանալու են, դառնալով անվերականգնելի։ Վաղը կարող է ուշ լինել։