Կորոնավիրուսն ու քաղաքական հավաքները. ի՞նչ քրեական գործեր են հարուցվել 2020թ-ին
Advertisement 1000 x 90

Կորոնավիրուսն ու քաղաքական հավաքները. ի՞նչ քրեական գործեր են հարուցվել 2020թ-ին

ՀՀ գլխավոր դատախազության խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է 2020 թվականի ընթացքում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության և կարանտինի սահմանափակումների կանոնները խախտելու դեպքերով հարուցված քրեական գործերի վիճակագրությունը։

Կորոնավիրուսով վարակված հիվանդին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ կետով հարուցվել  է 17 քրեական գործ, որոնցից 7-ի վարույթը կասեցվել է, 10–ի նախաքննությունը շարունակվում է:

Արտակարգ դրության ժամանակ սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու փաստով հարուցվել է 2 քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում։ Նախաքննությունը շարունակվում է: Խուլիգանություն կատարելու դեպքով հարուցվել է 1 քրեական գործ, որով ևս նախաքննությունը շարունակվում է:

Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու փաստերով հարուցվել է 10 քրեական գործ, մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 9 անձի։ 5 գործերի վարույթը հետագայում կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, 3–ի նախաքննությունը շարունակվում է, 2 քրեական գործ արդեն ուղարկվել է դատարան:

Կարանտինային կանոնները պահպանելու նկատմամբ հսկողություն իրականացնող  ոստիկանների կողմից քաղաքացու նկատմամբ կատարված խոշտանգման  փաստով հարուցվել է 2 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա։ Իսկ քաղաքացու կողմից իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հատկանիշներով հարուցված 1 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 1 անձ։

Բռնությամբ, զենքի կամ հատուկ միջոցների գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է 5 քրեական գործ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խոշտանգում կատարելու փաստով` 1 քրեական գործ։ Բոլոր 6 գործերի վարույթները կարճվել են` հանցակազմի բացակայության հիմքով:

armeniasputnik.am



Նման նյութեր