Հյուսիսային Կորեայի Rodong Sinmun պաշտոնական թերթն ընթերցողներին նախազգուշացրել Է Կորեայի Հանրապետությունից ուղարկված պրոպագանդիստական թռուցիկների միջոցով COVID-19-ի հնարավոր փոխանցման մասին:
«Նույնիսկ երբ մենք բախվում ենք տարօրինակ օբյեկտի, որը թռցրել Է քամին, մենք պետք Է այն դիտարկենք որպես վնասաբեր վիրուսի փոխանցման ուղի»,-ասվում Է հոդվածում: Հրատարակությունը մարդկանց կոչ Է անում՝ «մտածել եւ շարժվել» COVID-19-ի դեմ պայքարի սկզբունքներին համապատասխան: Ընդգծվում Է, որ քաղաքացիները պետք Է ակտիվացնեն հակավիրուսային ջանքերը, քանի որ, ինչպես հաղորդում Է հրատարակությունը, պատվաստանյութերը «պարզվել Է՝ արդյունավետ չեն» այլ երկրներում կորոնավիրուսի տարածումը կանխելու գործում:
Անցած շաբաթ Հարավային Կորեայում ակտիվիստների մի խումբ, որը բաղկացած Էր հյուսիսկորեացի փախստակներից, հաղորդել Է, որ մեծ օդապարիկների օգնությամբ Հյուսիս Է արձակել մոտավորապես 500 հազար թռուցիկ: Դա արվել Է, չնայած վերջերս Սեուլի կողմից ընդունված այդպիսի արձակումների արգելքին: Դրան ի պատասխան, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, մայիսի 2-ին արձակումները որակել Է «անթույլատրելի սադրանք» եւ նախազգուշացրել «համապատասխան գործողությունների» մասին: Սկզբում ենթադրում Էին, որ մինչեւ մայիս ԿԺԴՀ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի շուրջ 1,7 մլն չափաբաժին կստանա COVAX Facility ծրագրի շրջանակներում, բայց մատակարարումը հետաձգվել Է: Հյուսիսային Կորեան առաջվա պես հայտարարում Է, որ երկրում չկա կորոնավիրուսի դեպք: Սակայն ԿԺԴՀ-ում պահպանվում են խիստ հակահամաճարակային միջոցառումները: