Մեգան Մարքլը հրապարակել է իր որդու՝ Արչիի ծննդյան օրվա միակ լուսանկարը եւ անմիջապես առաջացրել է երկրպագուների զայրույթը: Մարդկանց բոլորովին չի ուրախացրել սեւ-սպիտակ հուզիչ լուսանկարը, որում Արզիչ կերպարանք է ընդունել փուչիկներով։
Սեւ եւ սպիտակ մի փոքր լղոզված լուսանկարում Արչին կանգնած է Մոնտեսիտոյի Սասեքսի դուքսերի տան բակում եւ ձեռքում պահում է փուչիկների փունջ: Երկրպագուներին բոլորովին չի հաջողվել տեսնել երեխային, ինչը բառացիորեն զայրացրել է նրանց։
«Ես հասկանում եմ, որ նրանք ցանկանում են առավելագույնս զերծ պահել փոքրիկին մամուլից, հասարակությունից եւ այլն։ Սակայն տարին մեկ անգամ կարելի է ուրախացնել ձեր, արդեն փոքրաթիվ երկրպագուներին։ Լղոզված, սեւ-սպիտակ լուսանկարներ են բոլորը, որոնց վրա դեմքը չի երեւում․․․ ավելի լավ է ոչինչ, քան սա․․․ ինչ-որ թքած վիճակ դեպի իրենց երկրպագուները», «Նրանք ի՞նչ է, ամաչում են իրենց որդու համար։ Համոզված եմ՝ հրաշալի երեխա է», «ես կարծեցի, որ երեխան մահացել է, սովորաբար սեւ-սպիտակ լուսանկար տարածվում է, երբ ինչ-որ բան տեղի է ունենում․․․», – գրում են մեկնաբանություններում։
Մեգանը ոչինչ չի պատմել այն մասին, թե ինչպես է անցել ծննդյան տոնը: Լուսանկարին կից գրված մեկնաբանության մեջ երեխայի ծնողները շնորհակալություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց աջակցություն են ցուցաբերել առաջնեկի ծնվելուց ի վեր՝ այս երկու տարիների ընթացքում, եւ կոչ են արել տոնի առթիվ զոհաբերել գումար՝ հատկապես անապահով երկրներում պատվաստումներ իրականացնելու համար, որտեղ կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը շարունակում է կրիտիկական մնալ: