Թուրք ոստիկանները բերման են ենթարկել ՌԴ դեսպանին սպանողի ընկերուհուն
Advertisement 1000 x 90

Թուրք ոստիկանները բերման են ենթարկել ՌԴ դեսպանին սպանողի ընկերուհուն

Անկարայում Ռուսաստանի դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով հետաքննությունը շարունակվում է:

Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Թուրք իարավապահները հայտնաբերել էին մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշի հեռախոսը, և աշխատանքներ են տարվում հեռախոսի 4 նիշից կազմված ծածկագիրը ապակոդավորելու ուղղությամբ:

Հետաքննության ընթացքում հանվել է մարդասպանի ելքային և մուտքային զանգերի ցուցակը, և քննչական աշխատանքներ են իրականացվում այն մարդկանց հետ, որոնց հետ մարդասպանը հեռախոսային խոսակցություններ է ունեցել:

Բերման է ենթարկվել մի կին,  ում հետ մարդասպանը հաճախակի հեռախոսազրույցներ է ունեցել: Տեղեկությունների համաձայն, այդ կինը  Ալթընթաշի ընկերուհին է:

Թուրքական ոստիկանությունը ռուս իրավապահներից կազմված խմբի հետ միասին հատուկ գործողություններ է իրականացնում սպանության պատվիրատուներին բացահայտելու և ցուցահանդեսին Ալթընթաշին անարգել մուտք գործելու հարցում օժանդակած անձանց բացահայտելու ուղղությամբ:



Նման նյութեր