«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման մեկնաբանել է Իտալիայի Սուպերգավաթի համար խաղում «Յուվենթուսի» նկատմամբ տարած հաղթանակը (1:1, 4:3՝ 11-մետրանոցներով): 17-ամյա դարպասապահը 11-մետրանոց հարվածաշարում վճռական սեյվ կատարեց՝ հետ մղելով Պաուլո Դիբալայի հարվածը:
«Չեմ կարող նույնիսկ նկարագրել, թե ինչ եմ հենց հիմա զգում: Մենք գիտեինք, որ պետք է ամբողջովին տրվենք խաղին, և ըստ իս, մենք նույն մակարդակի վրա էինք խաղում «Յուվենթուսի» հետ: Աշխատում էինք անել ամեն ինչ, ինչի մասին ասել էր մարզիչը: Ուզում ենք այս հաղթանակը նվիրել ակումբի նախագահ Բեռլուսկոնիին: Հնարավոր է՝ սա նրա կյանքի վերջին մրցանակն է»,- Դոնարումայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:
Սիլվիո Բեռլուսկոնին բանակցություններ է վարում չինացի ներդրողների հետ՝ «Միլանի» վաճառքի վերաբերյալ: Գործարքը պետք է ավարտվի 2017թ. մարտին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը