Գերմանացին փողի համար երբեք չի գնա Ասիա:
«Գիտեք, Եվրոպայում ԱՊԼ-ի մասին մտածում են նույն բանը, ինչ Անգլիայում՝ Չինաստանի մասին: Եթե ֆուտբոլիստը տեղափոխվել է Չինաստան, ապա դա կատարվել է, երբ նրա կարիերայի լավագույն մասն անցել է: Հիմա Չինական լիգան այն տեղը չէ, որտեղ դու ուզում ես խաղալ: Փողը միակ բանն է, ինչով այնտեղ տանում են ֆուտբոլիստներին:
Բայց բոլոր խոշոր եվրոպական լիգաներում Դուք կարող եք շատ փող աշխատել, և դա պետք է որ բավարար լինի: Ես չեմ մտածում Չինաստան տեղափոխվելու մասին: Հնարավոր է՝ միայն արձակուրդներին, բայց չեմ պատրաստվում շարունակել այնտեղ կարիերաս:
Բայց մենք չպետք է ասենք, որ Չինական լիգան սպառնալիք է ներկայացնում ֆուտբոլի համար: Ուղղակի դա ուրիշ հնարավորություն է»,- Կլոպին է մեջբերում Sky Sports-ը:
Ուրբաթ «Չելսին» վաճառեց Օսկարին «Շանհայ Թելեյսին» 70 մլն եվրոյով: Բրազիլացին Չինաստանում կստանա տարեկան 22 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը