Հաղորդավարուհի, բլոգեր, մարքեթինգի մասնագետ Լիլիթ Սարգսյանը հայտնվել է «New York Weekly»-ի՝ 2021թ․-ի թոփ 10 կին ձեռնարկատերերի (Top 10 Female Entrepreneurs in 2021) ցանկում։ Պարբերականի ցանկում ներառված են ազդեցիկ կանայք, այդ թվում Օփրա Ուինֆրին, Սիսի Գոնսալեսը, Լինդա Վաշինգթոնը, Շերոն Թերին, Քելսի Մուրը, Ալիսիա Ռիվերան, Հեիլի Հագսը, Լիզա Քոլումը։
«New York Weekly»-ն նշել է՝ Լոս Անջելեսում բնակվող Լիլիթը, որը հայտնի է բիզնեսը զարգացնելու իր բուռն սիրով ու տաղանդով, աշխատել է բազմաթիվ ընկերությունների հետ։ Տարբեր ոլորտներում ավելի քան 5 տարվա փորձի շնորհիվ նա թվային մարքեթինգի եւ կառավարման բանիմացություն է ձեռք բերել։ Բացի ընկերություններին օգնելուց լսարան ձեռք բերել եւ ապահովել ներկայությունը սոցիալական մեդիայում՝ Լիլիթը նաեւ սկսած ձեռնարկատեր է նորաձեւության ոլորտում։ Նրա առցանց բուտիկը՝ LilVogue Collection, յուրօրինակ հավաքածուի միջոցով ցուցադրում է նրա ստեղծարարությունը։
Ի դեպ, «Ինստագրամ» սոցիալական ցանցի իր էջում Լիլիթն արձագանքել է լուրին՝ շնորհակալություն հայտնելով պարբերականին ու նշելով, իր համար պատիվ է լինել 2021թ․-ի 4-րդ կին ձեռնակատերը։ «Աստված իմ, չեմ կարողանում հավատալ»,- գրել է նա։
news.am