Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է ինը հոգի
Advertisement 1000 x 90

Կազանի դպրոցում հրաձգության հետևանքով զոհվել է ինը հոգի

Կազանի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով զոհվել են ուսուցիչը և ութ աշակերտներ։ Չորս հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին РИА Новости-ին պատմել են շրջանի արտակարգ ծառայությունում։

Անհայտ անձինք կրակ են բացել ուսումնական հաստատությունում, նաև պայթյուն է եղել։ Նախնական տվյալներով՝ կրակել են անչափահասներ, նրանցից մեկին ձերբակալել են։

Երեխաները տարհանվել են դպրոցից։

Դեպքի վայր է մեկնել շտապօգնության 21 բրիգադ, ինչպես նաև Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, հանրապետության առողջապահության նախարարը և տարածաշրջանի դատախազը։

Քաղաքի բոլոր ուսումնական հաստատություններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։

Փոխանցում է ria.ru-ն։



Նման նյութեր