Այս տարի ՀՀ ու Արցախի բուհեր են դիմել 13360 մարդ, Sputnik Արմենիային տեղեկացրեց ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը:
Ամենաշատը, ըստ առարկաների, դիմել են «Մաթեմատիկա» հանձնելու համար՝ 5185 մարդ (այդ թվում Արցախում՝ 207), ապա՝ «Անգլերեն լեզու» (4342, Արցախում՝ 96) ու «Հայոց լեզու և հայ գրականություն» (4074, Արցախում՝ 322)։
Անվճար տեղերի համար դիմել է 1824, վճարովի տեղերի համար` 21820 դիմորդ:
Հիշեցնենք` հայտագրումը մեկնարկել է ապրիլի 15-ին ու ավարտվել է մայիսի 10-ին: