Տեսախցիկն արձանագրել է Հայաստանի անտառներում ապրող գորշ արջերին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տեսախցիկն արձանագրել է Հայաստանի անտառներում ապրող գորշ արջերին

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տեսախցիկներն արձանագրել են հայաստանյան անտառներում բնակվող գորշ արջերի կենցաղի հետաքրքիր պահերը։

Եզակի լուսանկարներն արվել են Վայոց Ձորի բնության հատուկ պահպանվող տարածքում։

Գորշ արջը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում: Աշխարհում այս կենդանատեսակը համարվում է խոցելի։

Գորշ արջերը հաճախ մտնում են գյուղեր, վնասում պտղատու այգիներն ու մեղվի փեթակները` հայտնվելով մարդկանց թիրախում։

Նշենք, որ շուրջ 30 000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում: Յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ այս տարածքը գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) վերահսկողության ներքո:

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին:

armeniasputnik.am



Նման նյութեր