«Երջանկությունից յոթերորդ երկնքում է»․ ինչ է մտածում Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից բաժանվելու մասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Երջանկությունից յոթերորդ երկնքում է»․ ինչ է մտածում Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից բաժանվելու մասին

Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո Քիմ Քարդաշյանը վայելում է կյանքը։ Ռեալիթի-շոուի աստղն ամուսնալուծվել է ռեփերից փետրվարին, եւ աղբյուրներն ասում են, որ նա «երջանիկ է», որ վերադարձրել է ազատությունը:

«Քիմն այժմ երջանկությունից յոթերորդ երկնքում է։ Նա, իրոք, սիրում է Քանյեին եւ շատ է մտահոգվում նրա համար, բայց հասկանում է՝ նրա մայրը չէ եւ չի կարող ստիպել անել ինչ-որ բան, որպեսզի հոգ տանի։ Նա, ի վերջո, կարող է վայելել իրեն եւ աշխարհը։ Ահա թե ինչու է նա դուրս գալիս, զվարճանում եւ վերջապես լավ ժամանակ անցկացնում», – HollywoodLife-ի հետ կիսվել է Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը։