Ռուսական Коммерсантъ պարբերականը գրում է. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական որոշ հրթիռներ ընկնում էին Հայաստանի տարածքի վրա, մասնավորապես՝ Վարդենիս քաղաքում և մոտակայքում։ Տեսականորեն դա կարող էր դառնալ հիմք ՀԱՊԿ-ին դիմելու համար, սակայն Նիկոլ Փաշինյանը նախընտրեց դա չանել՝ երևի հասկանալով նման քայլի անհեռատեսությունը։ Հունիսի 20֊ին Հայաստանում ընտրություններ են, և իշխանության ու ընդդիմության բոլոր որոշումներն արժի դիտարկել նաև այդ կոնտեքստում։
Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ին դիմելը կարող է երևալ իբրև նախկին սխալների ուղղում և վճռականության դրսևորում, որը դուր կգա ընտրողին, սակայն եթե այս քայլը չօգնի առաջացած իրադրության հանգուցալուծմանը, ապա կարող է հակառակ էֆեկտը լինել»: