Արտեմ Պողոսյանի էջից.
Այս մակետը Մեծն Համո Սահյանի հուշարձանը պետք է դառնար։
Հեղինակ՝ Բարսեղ Հարությունյան (Բաբիկ)։
Բայց ցավոք տարիներ շարունակ, ոչ հեղինակը, ոչ Սահյանի որդին՝ Նաիրին, չկարողացան հովանավոր գտնել՝ ընդամենը 15 հազար դոլարի մասին էր խոսքը ։
Ու, էս մակետը բերեցի թրծեցի, քանի որ հեղինակը քեռիս է, և վստահեց ինձ։
Հում կավը քայքայվել էր որոշ դետալներ պոկվել, բայց փառք Աստծո, քեռիս դեռ ողջ է և ցանկության դեպքում ռեստավրացիա կանի։
Կա նաև երկրորդ տարբերակը. երկու օրից դա էլ կթրծեմ, որ վերջնական չքայքայվի, կցուցադրեմ 2 օրից։
Սա պետք է լիներ Երևանի սրտում առնվազն 10-12 մետր բարձրությամբ, կամ բրոնզաձույլ կամ տուֆակերտ։
Բայց ավաղ մնաց որպես մակետ։