Չեղարկվել է Եվրոպայի ամենամեծ փառատոներից մեկը
Advertisement 1000 x 90

Չեղարկվել է Եվրոպայի ամենամեծ փառատոներից մեկը

Sziget ամենամյա երաժշտական ​​փառատոնը, որն այս տարի պետք է տեղի ունենար Հունգարիայում, չեղարկվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս մասին Ինստագրամում գրել են միջոցառման կազմակերպիչները:

Նշվում է, որ փառատոնին մասնակցում են մի քանի հարյուր հազար հանդիսատես: Այն տեղի է ունենում ամեն տարի Բուդապեշտում՝ Դանուբ գետի ափին:

Այս տարի կարանտինի սահմանափակումների պատճառով կազմակերպիչները որոշել են չեղյալ հայտարարել միջոցառումը:

Նշենք, որ միջոցառումը նախորդ տարի նույնպես տեղի չի ունեցել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը



Նման նյութեր