Բլինկենը և Ժան-Իվ Լը Դրիանն ընդգծել են ԼՂ-ում երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը
Advertisement 1000 x 90

Բլինկենը և Ժան-Իվ Լը Դրիանն ընդգծել են ԼՂ-ում երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը նախօրեին  հեռախոսազրույց են ունեցել։ Պետդեպարտամենտը մամուլի  հաղորդագրություն է տարածել:

«Պետքարտուղար Բլինկենը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը խոսել են որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններ համագործակցության մասին և ընդգծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը»,- նշել է Փրայսը:

Հաղորդագրությունում նաև նշվում է, որ «երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Իսրայելում, Հորդանան գետի Արևմտյան ափին և Գազայում շարունակվող բռնությունների կապակցությամբ իրենց ընդհանուր մտահոգությունը, ինչպես նաև հրադադարի հասնելու համար իրենց փոխգործակցությունը տարածաշրջանի գործընկերների հետ»։



Նման նյութեր