Իսրայելի օդուժը հարվածներ Է հասցրել ՀԱՄԱՍ-ի հրամանատարների ինը տների
Advertisement 1000 x 90

Իսրայելի օդուժը հարվածներ Է հասցրել ՀԱՄԱՍ-ի հրամանատարների ինը տների

Իսրայելի բանակի մարտական օդուժը մայիսի լույս 17-ի գիշվերվանից հարվածներ Է հասրել ինը տների, որոնք պատկանում են ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան հրամանատարների: Համապատասխան հաղորդագրությունը մայիսի 16-ին զետեղվել Է Twitter-ում Իսրայելի ռազմաօդային ուժերի Էջում:

Նշված Է, որ մասնավորապես, գրոհի են ենթարկվել Բեյթ Հանունի գումարտակի հրամանատարի, Բեյթ Հանունի վաշտի հրամանատարի, Գազայի վաշտի հրամանատարի եւ այն վաշտի հրամանատարի տները, որը մտնում Է Ալ Շաթիի գումարտակի կազմի մեջ: Զինվորականների հայտարարության համայձան՝ որոշ տներ օգտագործվել են զենք պահելու համար: Մայիսի 10-ից Գազայի հատվածի պաղեստինյան արմատական խմբավորումների եւ Իսրայելական բանակի միջեւ շարունակվում են փոխհրթիռակոծումները:

Դրանք հետեւել են Արեւելյան Երուսաղեմում Ալ Աքսա մզկիթի մոտ ծայր առած անկարգություններին, որոնք բռնկել են Շեյխ Ջարահի թաղամասում այն տեները բռնագրավելու մասին իսրայելական դատարանի վճռի պատճառով, որտեղ ապրում են արաբ ընտանիքներ: Վերջին տվյալների համաձայն՝ իսրայելական կողմից զոհվել Է առնվազն 10 մարդ, պաղեստինյան կողմից՝ ավելի քան 210-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Նման նյութեր