Ռուսաստանը մերժո՞ւմ է պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ
Advertisement 1000 x 90

Ռուսաստանը մերժո՞ւմ է պայմանագրային պարտավորությունները Հայաստանի հանդեպ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է 1997 թ. պայմանագրով ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի վերաբերյալ հարցին:

Պեսկովն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եռակողմ պայմանավորվածությունների անխտիր կատարման կողմնակիցն է։

«Դուք գիտեք, որ ռուսական ու հայկական կողմերը մշտական կապի մեջ են։ Մենք մշտական կապի մեջ ենք նաև Բաքվի հետ։ Նախագահը կողմնակիցն է, որ եռակողմ պայմանավորվածություններն անխտիր կատարվեն։ Այժմ աշխույժ ջանքեր են գործադրվում լարվածության թուլացման ու իրավիճակի կարգավորման համար»,-ասել է Պեսկովը։

Պեսկովը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Պուտինը ստացել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նամակը ռազմական օգնության մասին: Նա նշել է, որ «այդ բոլոր հարցերը բազմիցս քննարկվել են երկկողմ շփումների ընթացքում»:

Պեսկովի խոսքով՝ Ռուսաստանը մշտական կապի մեջ է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի իրադրության կարգավորման հարցով:

 



Նման նյութեր