ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կթողնի պաշտոնը ռուսաստանյան ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի կազմում:
ԱՖԿ «Սիստեմա»-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ հունիսի 26-ին տնօրենների խորհուրդը կընտրի նոր տնօրեններ, որոնք կփոխարինեն Ռոբերտ Քոչարյանին և Անդրեյ Դուբոբսկովին:
Ընդհանուր առմամբ, տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված է 12 մարդ։