Ադրբեջանցիները առաջ են շարժվում ոչ թե մեկ ուղղությամբ, այլ տարբեր ուղղություններով
Advertisement 1000 x 90

Ադրբեջանցիները առաջ են շարժվում ոչ թե մեկ ուղղությամբ, այլ տարբեր ուղղություններով

Արցախցի պատգամավորը հաստատում է «Մեդիապորտի» այն տեղեկատվությունը, որ հակառակորդը առաջ է շարժվում տարբեր ուղղություններով: Այս մասին գրում է @sisumasis տելեգրամ ալիքը:

Ալիքը գրում է, որ Արցախի Խորհրդարանի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ ադրբեջանցիները առաջ են շարժվում ոչ թե մեկ ուղղությամբ, այլ տարբեր ուղղություններով, և ոչ միայն երեկ, այլ վաղուց են դա անում: «Նրանք գալիս են Շահումյանից, Մարտակերտից… Կոնկրետ ուղղություն չկա՝ որտեղից են գալիս. գալիս են այնտեղից, որտեղից ստացվում է»,-ասել է պատգամավորը «Փաստինֆոյին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի անվտանգության խորհրուրդը իբր թե հերքել էր Մեդիապորտի նշված տեղեկատվությունն ու հայտարարել, որ թշնամու հարձակման վերաբերյալ լուրն իրականությանը չի համապատասխանում, ինչից հետո @sisumasis տելեգրամ ալիքը հրապարակել է ադրբեջանցիների շարժման ուղղությունները՝ հերքելով՝ Արցախի իշխանությունների սուտը:



Նման նյութեր