Երեկ, երբ ՀՀ պաշտպանության նախարարությունը նախ հերքեց, ապա հաստատեց երեկ տարածված ու բոլորիս փոթորկած տեսանյութն այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները մեր երկրի տարածքում զինաթափում ու քաշքշում են մեր զինվորականներին, «Իրազեկ քաղաքացիների միավորում» սորոսական հ/կ-ի հիմնադիր Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրեց, թե նշյալ տեսանյութի շարունակությունը մեր օգտին է եղել:
Դանիել Իոաննիսյանի այս գրառումը, ով ուղիղ մեկ օր առաջ գրել էր, որ մեր զինծառայողների ոգին մարտական է, տրամադրությունն էլ՝ բարձր, մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում: Շատերը զայրույթով, ոմանք էլ՝ հեգնանքով իրենց վերաբերմունքն էին արտահայտում դրա նկատմամբ:
Հեռուստահաղորդավար, «Օտար, ամայի ճամփեքի վրա» ծրագրի հեղինակ Ռաֆայել Հովհաննիսյանն, օրինակ, Դանիել Իոաննիսյանի այդ գրառման սքրինշոթն իր էջում տեղադրելով՝ գրել էր՝ «Տիեզերական բ-ի տղա»:
Գրառմանն արձագանքել էր հայտնի և սիրված դերասան Հրանտ Թոխատյանը, ով վարունգներ էր տեղադրել մեկնաբանության դաշտում՝ ըստ էության «ողջույններ» փոխանցելով Դանիել Իոաննիսյանին:
ԱՍՏՂԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ