«Քեզ ո՞վ և ի՞նչ իրավունք է տվել հողեր հանձնելու»․ Ոսկան Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին
Advertisement 1000 x 90

«Քեզ ո՞վ և ի՞նչ իրավունք է տվել հողեր հանձնելու»․ Ոսկան Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նիկոլ Փաշինյան, Տավուշի մարզում 8 գյուղեր հանձնելու իրավունք ունե՞ս։ Այդ տարածքների ազատագրման համար հարյուրավոր ազատամարտիկներ են զոհվել եւ վիրավորվել, դու բանակում չես ծառայել, ազատամարտին չես մասնակցել։

Քեզ ո՞վ եւ ի՞նչ իրավունք է տվել հողեր հանձնելու։ Գյուղերը հանձնելուց հետո վտանգի տակ է լինելու Ոսկեպար գյուղը,Իջեւան-Նոյեմբերյան միջպետական ավտոճանապարհը, Իջեւան-Բերդ հանրապետական ավտոճանապարհը։ Իլհամ Ալլիեւը շտապում է մինեւ հունիսի 20-ը Հայաստանից շատ տարածքներ պոկել,որովհետեւ գիտի, որ հունիսի 20-ից հետո դու այլեւս իշխանություն չես։ Դավաճանը հո պոզով պոչով չի լինում»։



Նման նյութեր