Մի տեսակ էլ ասելիք չունեմ: Նրանք, ովքեր ամեն հարմար առիթով դեմքիս էին թռնում, թե բա նեգատիվ եմ, կռկռում եմ և այլն, էսօր ինձնից բարձր ու ինձնից վերան են հայհոյում (չնայած ես տենց 2 շաբաթ բան թեթև հայհոյանքներ օգտագործեցի, ինքս իմ դուրը չեկա, թարգեցի): Մի տեսակ ուրախ եմ, որ վերջապես սկսեցին տեսնել ու ընկալել:
Գեոպոլիտիկայից խոսելու հավես չկա, որովհետև ամեն ինչ ասվելա ու գրվելա ու քննարկվելա ու մեկա հասկացողները քիչ են: Նույն բաննէլ անընդհատ ասելը իմը չի:
Գործուն քայլերից մնացելա լյուստրացիայի անհապաղ կազմակերպումը, որովհետև եթե որևէ ռասկլադով մենք շանս ստանանք լինելու, այլ ոչ թե վերանալու, ապա միանշանակ պիտի մաքրվենք օտարերկրյա գործակալական ցանցերից: «Հայկականության օրենքը» միակ հետաքրքիր նախաձեռնություննա, որ ուզում եմ իրականացված տեսնել:
Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից: