Իրանում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բուշեր քաղաքից 93 կմ հեռավորության վրա:
Իրանում երկրաշարժ էր գրանցվել նաև մայիսի 17-ին։ Այն ժամանակ ցնցումներն արձանագրվել էին երկրի հյուսիս-արևելքում։